211652_close_icon
views-count826 դիտում article-date 19:18 01-05-2020

Թեստավորված ևս 17 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել․ Արցախի ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված ևս 17 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել: Այս մասին գրում է Տեղեկատվական շտաբը։ Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից վեցն արդեն ապաքինվել են: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար շտաբը կրկին կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին:

Նմանատիպ նյութեր