211652_close_icon
views-count946 դիտում article-date 10:59 01-05-2020

Նոր պայմաններում ոչ պակաս նշանակություն ունեն լոգիստիկ հարցերը․ պատգամավոր․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ վերջերս տեղի ունեցավ «COVID-19․ տարածաշրջանային իրավիճակ․ դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար քննարկում, որին մասնակցում էին Վրաստանում և Իրանի Իսլամական Հանրապետությունում մեր երկրի դեսպանները, ինչպես նաև փորձագետներ։ Թեմայի վերաբերյալ «ՀՀ»-ն զրուցել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանի հետ։ Նա, անդրադառնալով քննարկման բուն նպատակին, նշել է. «Ցանկանում էինք հասկանալ, թե նոր տիպի կորոնավիրուսի տարածման ծավալներն ու ազդեցության մակարդակն ինչպիսին են մեր տարածաշրջանի երկրների վրա և թե նրանք ինչպիսի քայլերով են պատասխանում համավարակին։ Նաև ուզում էինք իմանալ, թե նման իրավիճակում որ երկիրն ինչ առաջնահերթություն է ընտրել։ Նաև մեկ այլ կարևոր խնդիր կար․ հարկ էր պարզել, թե համավարակի պայմաններում ինչպիսի իրավիճակում են հայտնվել մեր երկրի այն քաղաքացիները, որոնք այդ երկրներում էին և այսօր էլ շարունակում են այնտեղ գտնվել։ Հարկ էր իմանալ, թե Վրաստանում և Իրանի Իսլամական Հանրապետությունում մեր երկրի դեսպանություններն ինչպես են օգնել ու աջակից եղել այնտեղի մեր քաղաքացիներին։ Եվ ինչ են շարունակում անել այսօր։ Նոր պայմաններում ոչ պակաս նշանակություն ունեն նաև լոգիստիկ հարցերը։ Անդրադարձանք այս խնդրի հետ կապված և ի հայտ եկած դժվարություններին։ Քննարկումների միջոցով որոշակի եզրահանգումներ կատարվեցին։ Այսինքն, դա մի կարևոր քննարկում էր՝ կատարված ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, որպեսզի արվեր իրավիճակի որոշակի, այսպես ասած, քարտեզագրում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր