211652_close_icon
views-count727 դիտում article-date 10:16 01-05-2020

Մեր մասին դատելու են ըստ մեր բարոյականության․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Համավարակի պարտադրած ապրելակերպը, ամեն ինչից զատ, մեզ մղում է մարդու և մարդկության կյանքի իմաստի մասին բնավ ոչ ավելորդ մտորումների: Թվում է՝ ամեն ինչ ասված է: Եվ իրոք՝ «Ամեն ինչ ունայն, երազ անցավոր։ Աստղ էլ որ լինես՝ պիտ հանգչիս մի օր»:- Ասել է Ավետիք Իսահակյանը և... դարձել հայոց երկնակամարի ամենավառ աստղերից մեկը: ...Վստահաբար՝ մարդկությունը կհաղթահարի ներկայիս ճգնաժամային վիճակը: Հաջորդ սերունդները վերստին կորոնեն և կձևակերպեն կյանքի իմաստի հիմնախնդիրը՝ իրենց ժամանակին, իրենց առջև ծառացած խնդիրներին համապատասխան: Նրանց, հուսանք, հարկ չի լինի մտահոգվելու մարդկության իսպառ բնաջնջման վտանգով: Եվ մեր մասին դատելու են ոչ այնքան ըստ մեր գիտական և տեխնիկական նվաճումների, այլ ըստ մեր իմաստնության, բարոյականության, մարդու և ողջ մարդկային քաղաքակրթության գոյության իմաստին տված մեր պատասխանների»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր