211652_close_icon
views-count9053 դիտում article-date 09:50 01-05-2020

Մայիսի 1-ը Հայաստանում նշվում է որպես Աշխատանքի օր․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետությունը պետականորեն մայիսի առաջին օրը տոն հռչակեց 2001 թ. հունիսի 24-ին ընդունված «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով և այն անվանեց Աշխատանքի օր: Օրվա անունն ընդգրկուն է: Արարող մեր ժողովրդի հիմնական որակներից է աշխատասիրությունը, որը միշտ շեշտել են մեզ ճանաչելու բախտ ունեցող այլ ազգերի ներկայացուցիչները: Դրա մասին գիտենք նաև մենք: Բնական է, որ աշխատանքը և աշխատավորը եղել են հայ ժողովրդի բազմադարյա բանահյուսության և գրականության գլխավոր թեմաներից մեկը: Հայ գրողները մինչև արդյունաբերական զարգացման շրջանը գովերգում էին հողի մշակին ու արհեստավորին: 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին արդեն գեղարվեստական ստեղծագործություններում ավելի շատ էին ներկայացվում բանվորի կերպարն ու առօրյան: Այսօր մեր քաղաքացիները մայիսի 1-երը նշում են ամեն օր՝ իրենց աշխատանքով»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր