211652_close_icon
views-count769 դիտում article-date 21:13 30-04-2020

Ֆրանսիայի առաջնությունը հայտարարվեց ավարտված. ՊՍԺ-ն 9-րդ անգամ դարձավ չեմպիոն

Այսօր կայացավ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ Լիգայի նիստը, որտեղ որոշում կայացվեց ավարտել Լիգա-1 և Լիգա-2-ի մրցաշրջաններն ավարտվել: Այդպիսով, ՊՍԺ-ն պաշտոնապես հռչակվեց չեմպիոն: Կորոնավիրուսի պատճառով առաջնությունը դադարեցնելու պահին փարիզցիները առաջատարն էին՝ 12 միավորով գերազանցելով «Մարսելին»: ՊՍԺ-ն 9-րդ անգամ դարձավ չեմպիոն: Բարձրագույն լիգայից դուրս թռան «Ամյենն» ու «Թուլուզան», իսկ Լիգա-2-ից բարձրացան «Լորյանն» ու «Լանսը»: Աղյուսակում տեղերը բաշխվել են արդյունավետության ինդեքսի հիման վրա, որը հաշվարկվել է՝ հաշվի առնելով բոլոր խաղացած հանդիպումներում վաստակած միավորները: Հավասար միավորների դեպքում հաշվի են առել թիմերի միջև խաղի արդյունքը: Այդ իսկ պատճառով մրցաշարային վերջնական աղյուսակը այլ տեսք ունի, քան՝ մինչև մրցաշարի դադարեցումը:

Նմանատիպ նյութեր