211652_close_icon
views-count760 դիտում article-date 18:36 30-04-2020

2021 թ․ Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ամառային 16-րդ փառատոնը կհետաձգվի

Սլովակիայի Բանսկա Բիստրիցայում նախատեսված 2021 թ․ Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ամառային 16-րդ փառատոնը կհետաձգվի։ Ոոշումը կայացվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի նոր ժամկետների մասին հայտարարությունից հետո։ Միջոցառումը նախատեսված էր անցկացնել հուլիսի 25-31-ը, բայց այդ դեպքում այն համընկնելու էր օլիմպիական խաղերի հետ, որոնք տեղի կունենան հաջորդ տարվա հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։ Փառատոնի կազմկոմիտեի համոզմամբ այդ խաղերը միանշանակ չեն կայանա նախատեսված ժամկետներում։ Արդեն սկսվել են քննարկումները Եվրոպայի օլիմպիական կոմիտեների ասոցիացայի, եվրոպական այն ֆեդերացիաների հետ , որոն մարզաձևերը ընդգրկված են ծրագրում։ Այնտեղ ասվում է, որ փառատոնին կմասնակցեն 14-18 տարեկան մարզիկները, որոնք կմրցեն տասը մարզաձևերում ՝ տրիաթլոն, լող, լողափնյա վոլեյբոլ, ձյուդո, բասկետբոլ, աթլետիկա, մարմնամարզություն, հանդբոլ, հեծանվասպորտ և թենիս։

Նմանատիպ նյութեր