211652_close_icon
views-count3263 դիտում article-date 18:14 30-04-2020

Բասկետբոլ. Կայացավ հեռավառ քննարկում

Տեղի է ունեցել ՖԻԲԱ-Եվրոպայի կողմից կազմակերպված hեռավար քննարկում ՝ նախատեսված վարկանիշային աղյուսակի 33- 50-րդ տեղերում գտնվող երկրների համար:ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ քննարկման մասնակիցների թվում է եղել նաև Հայաստանը: ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հակիրճ ներկայացրել է , թե ինչ իրավիճակ է հայկական բասկետբոլում պանդեմիայի օրերին: Նշվել է , որ ամենամեծ վնասը կրել են ազգային հավաքականները, որոնք ամռանը պետք է մասնակցեին Եվրոպայի առաջնություններին: Ամռանը ՀԲՖ-ն կփորձի կազմակերպել լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ և ընկերական հանդիպումներ, որոնք թույլ կտան մինչև 16 և 18 տարեկան բասկետբոլիստներին ձեռք բերել անհրաժեշտ խաղային փորձ: Ներքին առաջնությունների վերսկսման վերաբերյալ ՀԲՖ-ն որոշում կկայացնի մայիսի 14-ից հետո: ՖԻԲԱ-Եվրոպայի նախագահ Տուրգայ Դեմիրելը և գլխավոր քարտուղար Կամիլ Նովակը հանդես են եկել ելույթներով, նշելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար:

Նմանատիպ նյութեր