1063 դիտում
16:58 30-04-2020
Կարենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու համար. դատախազություն
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության և ՀՀ կադաստրի կոմիտեի համատեղ ուսումնասիրության արդյունքներով ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքի և կից փաստաթղթերի հիման վրա` նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի Կարենիս համայնքի նախկին ղեկավարը, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, որպես համայնքի ղեկավար` 2011թ. մայիսի 5-ին Աբովյան քաղաքի բնակչի հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինս Կարենիս համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0.02 հա մակերեսով հողատարածքը՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 100.000 դրամ վարձավճարով: Այնուհետև` 2011թ. հունիսի 8-ին 5 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով Աբովյան քաղաքի բնակիչը նշված 0.02 հա մակերեսով հողատարածքն ամսական 65.000 դրամ վարձավճարով հանձնել է ՓԲԸ-ի՝ ենթավարձակալության:
Նշված «արոտավայր» նշանակության հողատարածքում տեղադրվել են ալեհավաք կայաններ։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում ենթավարձակալի կողմից վարձակալին ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 5.440.000 ՀՀ դրամ, և Կոտայքի մարզի Կարենիս համայնք չի վճարվել ընդհանուր առմամբ 4.896.000 դրամ՝ համայնքի համար առաջացնելով ծանր հետևանքներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կարենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում Աբովյան քաղաքի բնակչի կողմից, որպես պատճառված վնասի փոխհատուցում, վերականգնվել է 1.000.000 ՀՀ դրամ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»