211652_close_icon
views-count27139 դիտում article-date 15:08 30-04-2020

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու ՎԱԶ 21150-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ ավտոճանապարհի՝ Հայանիստ գյուղի վերջնամասում բախվել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Վախթանգ Ղ-ի վարած ՎԱԶ 21150 մակնիշի 35 FA 641 համարանիշի և 41-ամյա Գրիգոր Հ-ի վարած Opel Vectra մակնիշի 36 DN 970 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Ա. Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գևորգյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր