211652_close_icon
views-count774 դիտում article-date 14:40 30-04-2020

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում, այս պահի դրությամբ բաշխվել է շուրջ 54,9 միլիարդ դրամ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում, այս պահի դրությամբ բաշխվել է շուրջ 54,9 միլիարդ դրամ։ Նա տեղեկացրեց, որ շահառու տնտեսավարողների թիվը, ովքեր օգտվել են մեր հակաճգնաժամային միջոցառումներից 22 հազար է, շահառու ֆիզիկական անձանց թիվը՝ կազմում է շուրջ 775 հազար մարդ: «Այսինքն՝ 775 հազար քաղաքացի այս պահի դրությամբ օգտվել է մեր որևէ հակաճգնաժամային միջոցառումից»,- ասաց վարչապետը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ 14-րդ միջոցառման շրջանակում ավելացրել են առնվազն 4 հազար հարյուր ուսանողի։ «Նաև՝ պոտենցիալ վարկերից օգտվող, այսինքն՝ թվերը, որ Դուք հնչեցրեցիք, փաստացի են, բայց ունենք հաստատված միջոցառում և այսօրվանից կարող ենք ասել, որ թիվը պոտենցիալ ավելի է»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն դիտարկումներին, թե ինչու են միայն լավ սովորող ուսանողներին աջակցություն տրամադրում, ասաց, որ 14-րդ ծրագրով իրենք, առանց բացառության օգնում են բոլոր ուսանողներին։ «Այն տարբերությամբ, որ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար այդ աջակցությունն ավելի շոշափելի է, իսկ ցածր առաջադիմություն ունեցող ուսանողների համար՝ պակաս շոշափելի։ Սա մենք անում ենք՝ ոչ թե ժլատությունից, այլ քաջալերումների ճիշտ համակարգ ունենալու նպատակով, որովհետև, եթե հիմա ցածր առաջադիմություն ունեցող ուսանողն օգտվի նույն չափով, ինչ-որ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողը, ապա էլ որտե՞ղ կլինի կառավարության մոտիվացիոն համակարգեր ունենալու քաղաքականությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր