Կորոնավիրուսի հակամարմինների թեստերը լայնորեն հասանելի են դարձել ամբողջ Միացյալ Նահանգների տարածքում, սակայն նման թեստերի արդյունավետությունն ու հուսալիությունը մնում է կասկածելի։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Թեստավորումը թույլ է տալիս որոշելու, թեարդյոք որևէ անձ հիվանդացել է կորոնավիրուսով, թե ոչ և իր օրգանիզմում ունի հակամարմիններ: Դրանք որոշակի իմունիտետ են տրամադրում օրգանիզմին, ասում է ԱՄՆ սննդի և դեղամիջոցների վերահսկողության գերատեսչությունը:
Թեստերը հանդիսանում են COVID-19 բռնկման շրջանակը պարզելու կարևոր միջոց, ինչպես նաև կարևոր են հասկանալու համար, թե ինչպես և երբ ՆյուՅորքը կարող է վերաբացել բիզնեսները:
Նյու Յորքում բուժծառայություններ մատուցող Medicaid ցանցը, որը տեղակայված է Բրոնքսում, Քվինսում, Մանհեթենում և Բրուքլինում, սկսել է թեստավորել որոշ հիվանդներին, իսկ SOMOS Community Care-ն առաջարկում է անվճար հակամարմինների թեստավորում`ստուգելու համար, թե արդյոք առկա են այն նյութերը, որոնք իմունային համակարգ են ստեղծում վիրուսի դեմ պայքարելու համար:
Հակամարմինների թեստի նախնական արդյունքները վկայում են, որ կորոնավիրուսը շատ ավելի տարածված է որոշ ծայրամասային շրջաններում`համեմատած Նյու Յորքի հետ, որը համաճարակի էպիկենտրոնում է:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ԱՄՆ-ում լայնորեն տարածվում է հակամարմինների թեստավորումը․ «Ամերիկայի ձայն»
2020.04.30 10:11


Twitter
Вконтакте
Одноклассники
