211652_close_icon
views-count26226 դիտում article-date 09:48 30-04-2020

Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց Honda-ի վարորդը վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Honda մակնիշի 39 DD 039 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայում՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն, այնուհետև օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվու, վերջինի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը, ով կլիներ 55-60 տարեկան տղամարդ, փողոցն անցել է չթույլատրելի հատվածով՝ վերգետնյա անցման տակ, մինչդեռ, եթե վերգետնյա անցումով անցներ, դեպքը տեղի չէր ունենա։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր