211652_close_icon
views-count4236 դիտում article-date 21:04 29-04-2020

Դիեգո Մարադոնա. Աստծո ձեռքին խնդրում եմ վերջ տալ կորոնավիրուսին

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան աստծո ձեռքին խնդրելէ կանգնեցնել կորոնավիրուսի պանդեմիան: 1986 թվականին նա Մեքսիկայում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում ձեռքով գոլ խփեց Անգլիային, որը մրցավարը հաշվեց: Խաղից հետո Մարադոնան հայտարարեց, որ դա «Աստծո ձեռքն» էր: Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է երկու տարով թիմերին տեղափոխությունը ավելի ցածր լիգա չեղարկել: Դա նշանակում է, որ Դիեգո Մարադոնայի ղեկավարած «Խիմնասիան», որն ընթանում էր 19-րդ տեղում, կմնա բարձրագույն լիգայում: «Շատերն այդ որոշումը համարում են նոր Աստծո ձեռք: Այսօր ես ձեռքին խնդրում եմ կանգնեցնել պանդեմիան, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ նորմալ կյանքի, լինեն առողջ և երջանիկ», ասել է Մարադոնան: Վերջին տվյալներով, Արգենտինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 4127 դեպք, մահացել է 214 մարդ:

Նմանատիպ նյութեր