211652_close_icon
views-count686 դիտում article-date 23:44 29-04-2020

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զինամթերք է հանձնվել

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 28-ին Ուջան գյուղի մի բնակիչ հանձնել է տարբեր տրամաչափի 237 փամփուշտ, «Ջ-1» տեսակի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի 6 պայթուցիչ և հակատանկային նռնականետի 1 նռնակ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը գտել է հայրական տան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս՝ նշելով, որ զինամթերքը պատկանել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցած հանգուցյալ եղբորը: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր