211652_close_icon
views-count82893 դիտում article-date 15:51 29-04-2020

Երևանում դիվանագիտական համարանիշներով Mercedes S-Class-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով ձերբակալվել է «Դուդու» մականվամբ Mercedes-ի վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ձերբակալվել է Երևանի բնակիչ Դավիթ Հայրապետյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել էին Դ. Հայրապետյանի վարած դիվանագիտական համարանիշներով Mercedes S-Class մակնիշի և Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Խաչատուր Բադալյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Խ. Բադալյանը ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալված Դ. Հայրապետյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Դուդու» մականվամբ, տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/28/1153483/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել էին Mercedes 500 S Class մակնիշի 40 T 001 AM համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 FD 150 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության էին հասել Mercedes-ի վարորդը, քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում օգնություն էր ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Շահեն Միսկարյանն ու տեսուչ Արմեն Մովսիսյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչրկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Mercedes-ը բախումից հետո դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի անունով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ը վարել էր Երևանի բնակիչ Դավիթ Հայրապետյանը, ով ավելի շատ հայտնի է «Դուդու» մականվամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշիանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր