38765 դիտում
13:25 29-04-2020
Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի բժշկական կենտրոն՝ տեսակցելու տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ապրիլի 29-ին այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպից վիրավորները։ Նախարար Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյաներով։
«[url=https://armenpress.am/arm/news/1013776.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը Գավառի բժշկական կենտրոնում փորձում է պարզել հոսպիտլացվածների վիճակը և մանրամասներ հաղորդել նախարարի այցից։
Նախօրեին հարձակում է տեղի ունեցել Գավառի բժշկական կենտրոնի վրա, հարձակվողները փչացրել են հիվանդանոցի գույքը, ջարդուփշուր արել դռներ։
Ոստիկանությունը հերքեց տեղեկությունները այն մասին, թե այդ հարձակման ընթացքում մարդ է սպանվել։
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ։ Ինչպես կրակոցներով, այնպես էլ հիվանդանոցի հարձակման դեպքերով կան բերման ենթարկվածներ։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/29/1153550/]հայտնել [/url]էինք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Գավառում մարտաֆիլմ հիշեցնող դեպքի վերաբերյալ, ինչի հետևանքով կային զոհեր և վիրավորներ։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել էր՝ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը։
Արդեն մահացած վիճակում հիվանդանոց էին տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։ Մինչ դեպք վայրում աշխատում էին ոստիկաններն ու քննիչները, ժամը 21։30-ին Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ մի խումբ անձինք հարձակում էին գործել հիվանդանոցի վրա, մտել ներս, ջարդուփշուր արել ապակիներն ու գույքը և ծեծի ենթարկել Ա. Հայթյանին և այնտեղ գտնվող Գավառ քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Դավիթ Հայթյանին։
Երկու փաստերով հարուցվել է քրեական գործ՝ սպանության և սպանության փորձի հատկանիշներով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2569 դիտում
12:39 06-09-2019
Արսեն Թորոսյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն