211652_close_icon
views-count74106 դիտում article-date 12:12 29-04-2020

Նոր սկանդալ է հասունանում. Ռուսաստանը պարզաբանումներ է պահանջելու բարձր մակարդակի մաքսանենգության համար. 4rd.am

[url=https://https://4rd.am/news/nor_skandal_e_hasownanowm_rowsatany_parzabanowmner_e_pahanjelow_bardr_makardaki_maqsanengowtyan_hamar/2020-04-29-2088?fbclid=IwAR2gAxfAjsEsXod0PflajgkZktcRGXRBqUBqXCLjHNFF-QJT0Xp-hyLTjJ0]4rd.am[/url]-ը գրում է. «Գագիկ Խաչատրյանը կալանավորված է, բայց նրա կադրերը շարունակում են լավագույն ավանդույթները Նոր Հայաստանում: Ռուսաստանում՝ մասնավորապես Կրասնոդարում, ձերբակալվել է Հայաստանից «արտահանված» ծխախոտի հերթական խմբաքանակը: Չէ, չմտածեք, թե հերթական խոպանչին որոշել է մի քանի բլոկ ծխախոտ տանել Ռուսաստան և փող աշխատել: Բռնագանձված ծխախոտի արժեքը կազմում է 300 միլիոն ռուբլի, այսինքն՝ 4 միլիոն դոլարից շատ: Իսկ ինչո՞ւ են ձերբակալել: Ոչ, դա Ռուսաստանի հերթական ոչ եղբայրական քայլը չէ, պարզապես ծխախոտը եղել է հայկական ակցիզով, ինչը անթույլատրելի է և համարվում է մաքսային հանցագործություն: Ինչպես է աշխատում սխեման: Հայաստանից, ըստ փաստաթղթերի, տրանզիտով ծխախոտ է արտահանվում Աֆղանստան կամ Իրաք: Քանի որ ապրանքը տրանզիտային է, լուրջ ստուգումներ չի անցնում Ռուսաստանում և այդ երկիր մուտք գործելուն պես կորում է: Այսինքն՝ մնում է Ռուսաստանում: Հետո փաստաթղթերով ցույց է տրվում, որ ապրանքը բարեհաջող հասել է Աֆղանստան կամ Իրաք: Ծխախոտը, մնալով Ռուսաստանում, վաճառվելով այդ երկրում, միլիոնավոր դոլարների վնաս է հասցնում այդ երկրի բյուջեին: Եվ քանի որ առաջին անգամ չի կրկնվում այս աճպարարությունը, ռուսները գնացել են ապրանքը ձերբակալելու ճանապարհով: Չորրորդ իշխանության տեղեկություններով՝ առաջիկայում ռուսական կողմը ամենաբարձր մակարդակով դիմելու է հայկական կողմին՝ հորդորով՝ կարգի բերեք ձեր մաքսային համակարգը, պահանջելու է կոնկրետ պարզաբանումներ, թե ինչպես է հնարավոր առանց մաքսային ծառայության ղեկավարության գիտության, կազմակերպել նման քանակի ապօրինի ապրանքի դուրս հանումը Հայաստանից: Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://4rd.am/news/nor_skandal_e_hasownanowm_rowsatany_parzabanowmner_e_pahanjelow_bardr_makardaki_maqsanengowtyan_hamar/2020-04-29-2088?fbclid=IwAR2gAxfAjsEsXod0PflajgkZktcRGXRBqUBqXCLjHNFF-QJT0Xp-hyLTjJ0]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր