211652_close_icon
views-count33795 դիտում article-date 12:04 29-04-2020

Հայաստանը 3 օրով կբացի ցամաքային սահմանը Վրաստանի քաղաքացիների համար

Վրաստանի իշխանությունների խնդրանքով Հայաստանը 3 օրով ցամաքային միջանցք կբացի Վրաստանի քաղաքացիների համար, ովքեր եվրոպական երկրներից հայրենիք են ցանկանում վերադառնալ։ Այդ մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը` վկայակոչելով երկրի արտգործնախարարությունը: Մասնավորապես, մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան «Բելավիա» ավիաուղիների միջոցով Մինսկով Եվրոպայից դեպի Երևան թռնել, որտեղից ԱԳՆ-ի կողմից տրամադրված ավտոբուսներով էլ կմեկնեն Վրաստան: Հայրենիք մեկնել ցանկացողները պետք է նախապես կապ հաստատեն վրացական հյուպատոսության հետ, որպեսզի հստակեցվի նրանց թիվը։ Վրաստան վերադառնալուն պես բոլորը բժշկական հետազոտության կենթարկվեն, ինչից հետո երկշաբաթյա կարանտինային ռեժիմի մեջ կմնան։

Նմանատիպ նյութեր