211652_close_icon
views-count4116 դիտում article-date 09:11 29-04-2020

Կրթությունը անծայրածիր երկինք է ու չի կարող տեղավորվել կարմիր, դեղին, դարչնագույն դիպլոմի կամ քննության հարցաթերթիկի սահմանների մեջ. Հ. Բաբայան

Այո! Դեռևս ոչ ամբողջական, բայց եղավ այն ինչը մտածում էի և անընդհատ հիշեցնելով առաջարկում։ Խոհամիտ և արդյունավետ որոշում կայացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Սա պետք է դարձնել ավանդական շարունակություն մյուս բոլոր տարիներին։ Մնում է մեկ մասնագիտական քննությունը դարձնենք ավելի ճկուն մոտեցնելով հարցազրույցի մակարդակին դիմորդին դարձնելով, ոչ թե գերլարված մարմնով գիտունիկ, այլ հարցերի միջոցով ստեղծենք հայելի, որտեղ կարտացոլվի նրա հասարակական կյանքի ուսումնասիրության ու ճանաչողության մտածողությունը։ Դրանով վերջնականապես կկոտրվի անտանելի բյուրոկրատիան, բյուրոկրատիա, որը լափում էր ամենակարևոր բանը` իսկական նպատակը։ Այսօր, վաղը և հետագայում պատրաստ եմ այս հարցի շուրջ ամբողջական մտքերս փոխանցել ծրագիր դարձրած համապատասխան բոլոր մարմիններին։ Իսկ նրանք ովքեր համարում են, որ այս քայլով համալսարաննները կլցվեն անգրագետներով կարծում եմ չափազանցված է, որովհետև համալսարաններից և ինստիտուտներից դուրս գտնվող անգրագետները պակաս վտանգավոր չեն առանց սովորելու և ավարտելու։ Դասախոսը մտնում է լսարան միայն սովորողի համար, որոնց տարիների փորձից եկած հոտառությամբ առաջին րոպեներից ճանաչում է․ այդպեղ եղել է և կլինի միշտ։ Պատրաստ եմ նորից դառնալ ուսանող սեփական օրինակով ցույց տալու համար, որ կրթությունը անծայրածիր երկինք է ու չի կարող տեղավորվել կարմիր, դեղին, դարչնագույն դիպլոմի կամ քննության հարցաթերթիկի սահմանների մեջ։ [b]«Հայ կինոյի վերծանունդ» ՀԿ նախագահ, ռեժիսոր Հայկ Բաբայան[/b]

Նմանատիպ նյութեր