211652_close_icon
views-count918 դիտում article-date 20:54 28-04-2020

Մեսին 21-րդ դարի լավագույն խաղացող է ճանաչվել ELO համակարգի հաշվարկներով

Besoccer-ը ներկայացրելէ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը: Ցանկը կազմելիս օգտագործվել է ELO համակարգը, որը հաշվի է առնում ֆուտբոլիստի ազդեցությունը խաղի վրա՝ խփած գոլերի, գոլային փոխանցումների քանակով, ինչպես նաև մրցակիցների և մրցաշարերի մակարդակով: Վարկանիշով առաջին տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին՝ որը 100 հնարավորից հավաքել է 100 միավոր: Երկրորդը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: Վերջինս նույնպես 100 միավոր է վաստակել, սակայն Մեսին նրան գերազանցել է վիճակագրական ցուցանիշներով: Երրորդը «Արսենալի» հարձակվող Թիերի Անրին է՝ 98 միավոր: [b]21-րդ դարի թոփ-15 ֆուտբոլիստները. [/b] 1. Լիոնել Մեսիի՝ 100 2. Կրիշտիանու Ռոնալդու՝ 100 3. Թիերի Անրի՝ 98 4. Լուիս Սուարես՝ 97 5. Զլաթան Իբրահիմովիչ՝ 96 6. Հարի Քեյն՝ 96 7. Մոհամեդ Սալահ 8. Նեյմար՝ 96 9. Ռոբերտ Լևանդովսկի 10. Ռադամել Ֆալկաո՝ 95 11. Սամյուել Էտո’Օ՝ 95 12. Ռոնալդինյո՝ 95 13. Ռիվալդո՝ 95 14. Կրիստիան Էրիկսեն՝ 95 15. Ռաուլ՝ 95

Նմանատիպ նյութեր