4084 դիտում
20:46 28-04-2020
Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում. նախարար
Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Որտե՞ղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով...
Վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում:
Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել եւ վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար:
Սակայն այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ` բոլորիս կողմից: Մենք պետք է շարունակենք պահպանել հեռավորությունը միմյանց միջեւ, ձեռքերը հաճախ ախտահանենք, փակենք մեր բերանը դիմակով, երբ հնարավոր է:
Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսեւորենք վարակի տարածումը կանխարգելելու համար:
Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլեւս վտանգ չկա վարակվելու եւ վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց եւ քրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին եւ մայրերին, մեր տատիկներին եւ պապիկներին»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1503 դիտում
22:06 31-10-2014
Հայաստանում տնտեսական աճի տեմպը կդանդաղի
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
880 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
769 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը