211652_close_icon
views-count7187 դիտում article-date 16:56 28-04-2020

Իտալիայում կորոնավիրուսի բռնկման պահից մինչ այսօր 150-ից ավելի բուժաշխատող է մահացել

Իտալիայում COVID-19 վիրուսի բռնկման պահից մինչ այսօր մահացել է առողջապահական համակարգի ավելի քան 150 աշխատող։ Այդ մասին հայտարարություն է տարածել Իտալացի բժիշկների ազգային ֆեդերացիան։ Ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպպո Անելլիի խոսքով՝ առողջապահության համակարգի գերծանրաբեռնվածության իրավիճակով պայմանավորված՝ այս ծանր ժամանակաշրջանում աշխատանքի են ելել նաև այն բժիշկները, ովքեր արդեն թոշակի էին անցել։ Նրանցից մի քանիսը վարակվել են նոր կորոնավիրուսով և մահացել։ Վերջին տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածոթյան դեպքերի թիվը հասել է մոտ 200 հազարի, մահացել է շուրջ 27 հազար մարդ, ապաքինվել՝ 66 հազարը։

Նմանատիպ նյութեր