211652_close_icon
views-count3694 դիտում article-date 15:39 28-04-2020

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Շահեն Մկրտչյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 28-ին ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Շահեն Մկրտչյանի ընտանիքին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից․ Հեռագրում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք հայտնի պատմաբան, մշակութային եւ հասարակական գործիչ Շահեն Մկրտչյանի մահվան մասին: Շահեն Մկրտչյանն իր ողջ կյանքը նվիրաբերել է հարազատ Արցախին, ապրել է նրա հոգսերով, ուսումնասիրել է հարազատ երկրամասին, պատմությանն ու մշակույթին վերաբերող տարբեր հարցեր՝ ստեղծելով արժեքավոր աշխատություններ: Պետությունը բարձր է գնահատել Շահեն Մկրտչյանի գործունեությունը։ Նա պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»:

Նմանատիպ նյութեր