211652_close_icon
views-count6666 դիտում article-date 13:33 28-04-2020

Պարետի որոշմամբ թույլատրվում է զբոսնել բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ

Հայաստանի Հանրապետության արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ մեղմացվել են որոշ սահմանափակումներ։ Պարետի նոր որոշմամբ թույլատրվում է բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով: Ներկայացնում ենք պարետի որոշումը․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝ Հավելված N 1-ի 5-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «5. Սույն հավելվածի 1-ին կետից բացառություն են կազմում՝ 1) Հավելված N 2-ով թույլատրված՝ բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առևտրի իրականացման վայրեր և դրանցից դուրս գործող առևտրի օբյեկտներ հաճախելը. 2) Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը. 3) Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով: 5.1. 5-րդ կետով սահմանված դեպքերում անհրաժեշտ է սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված՝ տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայություն»: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Նմանատիպ նյութեր