211652_close_icon
views-count43446 դիտում article-date 12:38 28-04-2020

Առաջիկա 10 օրում գնալու ենք սահմանափակումների նվազեցման. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն առաջիկա 10 օրում գնալու է սահմանափակումների նվազեցման, եթե արտառոց բան չլինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջիկա 10 օրերի ընթացքում գնալու ենք սահմանափակումների նվազեցման, եթե արտառոց բան չլինի: Տնտեսական գործունեության բոլոր ոլորտները կբացվեն, բայց ամեն ոլորտի համար Առողջապահության նախարարությունն անվտանգության կանոնների պահպանման տրամաբանություն կսահմանի»,- ասաց նա Վարչապետը նշեց, որ միայն կրթական ոլորտը սահմանափակված կմնա: Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում որոշվել է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր