211652_close_icon
views-count566 դիտում article-date 12:16 28-04-2020

Կազմակերպվել է ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացու մուտքը Հայաստան․ ՄԻՊ-ին է դիմել Ռուսաստանի գործընկերը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովան եւ խնդրել աջակցել ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ երիտասարդի Հայաստան մուտքի հարցում: Հանձնակատարը տեղեկացրել է, որ իրեն դիմած քաղաքացու ընտանիքի անդամները՝ կինը եւ երկու անչափահաս երեխաները, 2019 թվականի հոկտեմբերից գտնվում են Հայաստանում եւ ընտանեկան խնդիրներով պայմանավորված՝ երեխաներին եւ կնոջը խիստ անհրաժեշտ է ընտանիքի հոր ներկայությունը Հայաստանում: Տատյանա Մերզլյակովան նշել է նաեւ, որ քաղաքացին պատրաստակամություն է հայտնել Հայաստան տեղափոխվել Ռուսաստանի Դաշնությունից մեկնող մոտակա չվերթով, այդուհանդերձ, ունի մտավախություն, որ արտակարգ դրության պայմաններում քաղաքացիության հիմքով իր մուտքը ՀՀ տարածք կարգելվի: Բարձրացված հարցի առնչությամբ հրատապության կարգով գրություն է հասցեագրվել Պարետին: Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի լուծման նպատակով համագործակցել է Եկատիրենբուրգում ՀՀ պատվո հյուպատոսի եւ Պարետի հետ։ Համագործակցության արդյունքում, հաշվի առնելով գործի հանգամանքները, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացին ժամանել է Հայաստան։

Նմանատիպ նյութեր