211652_close_icon
views-count3729 դիտում article-date 22:47 27-04-2020

Քաղաքապետի տիկնոջ՝ հասարակական հիմունքներով մասնակցությունը հանրային կարևորության գործընթացներին գաղտնիք չէ. խոսնակ. NEWS.am

Կանաչապատման ՀՈԱԿ–ի տնօրենի մրցույթն ավարտվել է եւ կա 2 հաղթող։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, [url=https://news.am/arm/news/575175.html?fbclid=IwAR2ukeWAXMfoIzLwV-LHEx7rnxgIA3gtP225l7PMI8-urISYKDnfIbQ7TQI]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Հանձնաժողովը 2 հաղթող է ճանաչել եւ ըստ օրենսդրության գործատուն, տվյալ դեպքում՝ քաղաքապետը, ինքն է որոշում, թե 2–ից ում ընտրի, մյուսը տեղափոխվում է կադրերի ռեզերվ, օրենսդրությունը 2 կամ 3 օր է նախատեսում նշանակման համար»,– ասաց Կարապետյանը։ Հարցին, թե ինչո՞ւ են հանձնաժողովի կազմում 2 ավագանու անդամներն էլ «Իմ քայլից» եւ արդյոք հայտնի «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքը չի՞ գործում, Կարապետյանը պատասխանեց. «Որեւէ կանոնակարգում չկա, որը նախատեսում է, որ պարտադիր պետք է այս կամ այն խմբակցությունից լինեն հանձնաժողովի անդամները։ Եթե մենք ունենք 65 հոգանոց ավագանի եւ 58–ը «Իմ քայլը» խմբակցության անդամներ են, կարող ենք մոտավորապես ձեր հարցին պատասխանել։ «Խնամի, ծանոթ, բարեկամ» արտահայտությունն առհասարակ այստեղ տեղին չէ, որովհետեւ հանձնաժողովի անդամներ են եւ այդ 2 ավագանու անդամներից բացի հանձնաժողովի այլ անդամներ էլ կան, այլ գերատեսչությունից ներկայացուցիչներ կան եւ ավելին, որպես դիտորդ հանձնաժողովի աշխատանքներին եւ մրցույթի ընթացքին հետեւելու հնարավորություն է ունեցել ավագանու ցանկացած անդամ եւ «Լույս» խմբակցության անդամները, որքանով որ ես տեղյակ եմ ամբողջական կազմով կարողացել են օգտագործել այդ հնարավորությունը եւ ներկա են եղել մրցույթին»։ Կանաչապատման ՀՈԱԿ–ի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը [url=https://news.am/arm/news/575175.html?fbclid=IwAR2ukeWAXMfoIzLwV-LHEx7rnxgIA3gtP225l7PMI8-urISYKDnfIbQ7TQI]NEWS.am[/url]-ի հետ զրույցում նշել է, որ իրեն հրահանգել է դիմում գրել քաղաքապետի կինը, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ հարցին Կարապետյանը պատասխանեց. «Ես որեւէ բամբասանք չեմ ուզում մեկնաբանել, առավել եւս չեմ ուզում մեկնաբանել պարոն Բեգոյանի հայտարարությունները, նա ոչ թե եղել է ղեկավար, այլ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, սա կարեւոր հանգամանք է, իսկ Երեւանի քաղաքապետի տիկնոջ հասարակական հիմունքներով մասնակցությունը այս կամ այն հանրային կարեւորություն ունեցող գործընթացներին, մասնավորապես քաղաքին վերաբերող, գաղտնիք չէ, դրա մասին կարող եք տեղեկություն գտնել մամուլում, այդ ակտիվությունն առկա է եղել 2018 թվականին, Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալուց առաջ, այդ ակտիվությունը գոյություն ունի հիմա առավել եւս, եւ դրա մասին նաեւ քաղաքապետ հայկ Մարությանն է խոսում։ Ես սա ասում եմ ընդհանրապես Իվա Մարությանի հասարակական գործունեության վերաբերյալ, բայց չեմ մեկնաբանում պարոն Բեգոյանի խոսքերը։ Բամբասանքը հենց այնքանով է բամբասանք, որ դրա մի մասը իրականությանը համապատասխանում է, իսկ մյուս մասը իրականությանը չհամապատասխանող դատողություններով են հյուսվում»։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/575175.html?fbclid=IwAR2ukeWAXMfoIzLwV-LHEx7rnxgIA3gtP225l7PMI8-urISYKDnfIbQ7TQI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր