211652_close_icon
views-count537 դիտում article-date 22:09 27-04-2020

Մարտին Բրեյթուեյթ. Չեմ կասկածում, որ կդառնամ «Բարսայի» լավագույն ռմբարկուներից մեկը

«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը նշել է, որ դառնալու է Լա Լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը: «Ես պետք է թիմի մեկնարկային կազմի խաղացող դառնամ և ռմբարկու լինեմ: Երբ խաղում ես «Բարսելոնայում», ապա շատ պահեր ես ունենում: Չեմ կասկածում, որ շատ եմ խփելու և դառնալու եմ թիմի և լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը: Ես դրա համար եմ այստեղ: Պետք է շատ աշխատեմ իմ վրա և հավատամ իմ ուժերին: Ես բավական առաջադիմել եմ իմ կարիերայում: Այժմ ես ավելի շատ եմ աշխատում, քան՝ երբևիցե, այնպես որ, դրա համար ի վերջո պարգև կստանամ», ասել է Բրեյթուեյթը: 28-ամյա դանիացին Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում 3 խաղ է անցկացրել և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր