211652_close_icon
views-count32683 դիտում article-date 21:24 27-04-2020

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. հրդեհի հետևանքով դրսում հայտնված բազմանդամ ընտանիքի օգնությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը՝ դու ես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ապրիլի 16-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած խոշոր հրդեհի մասին, ինչի հետևանքով ընտանիքի անդամները հայտնվել էին բաց երկնքի տակ: Այսօր՝ ապրիլի 27-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին ահազանգել տուժած ընտանիքի հարևանները, ովքեր ասում էին. «Ճակատագրական հրդեհից հետո ընտանիքի 5 անդամները, որոնցից մեկը մեծահասակ մայրն է, ամուսիններն ու 2 մանկահասակ երեխաները, հատնվել են փողոցում: Հենց հրդեհի օրը զգացինք, որ միայն օպերատիվ գործեցին հրշեջ-փրկարարները: Դեպքի վայր էին ժամանել նաև շտապօգնության բժիշկները: Եթե հարևանները, ապա օպերատիվորեն ժամանած հրշեջները օպերատիվ չգործեին, հաստատ կրակը վայրկյանների ընթացքում տարածվելու էր ու մոխրակույտի վերածեր հարևան տները»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսնու մայրը ասում էր. «Հրդեհից հետո դիմել ենք Երևանի քաղաքապետարան, սակայն մերժում ենք ստացել: Պատասխանել են՝ մենք հնարավորություն չունենք օգնելու: Դիմել ենք թաղապետարան, այնտեղ էլ ասել են՝ կփորձենք, եթե հնարավորություն լինի՝ կօգնենք: Իսկ մենք ոչ գումար ենք խնդրում իրենցից, ոչ էլ գույք: Ուզում ենք մեզ օգնեն շինանյութով՝ տախտակ, շիֆեռ, մնացածը մենք մեր ուժերով, հարևաններով, փառք Աստծո, էդ նույն հարևանների շնորհիվ է, որ կրակը չտարածվեց ու շնորհիվ հրշեջ-փրկարարների: Եթե ցանկանան, կարող են էդ մատերիալով մեզ օգնեն: Մնացել ենք բաց երկնքի տակ: Ոչինչ հնարավոր չեղավ փրկել, միակ սփոփանքը նա է, որ մարդկային կորուստներ չունեցանք, բայց ընտանիքով հայտնվել ենք դրսում: Խնդրում ենք վարչապետ Նկոլ Փաշինյանին, որպեսզի նա օգնության ձեռք մեկնի մեզ, թեպետ գիտենք, որ այս օրերին ահավոր ծանրաբեռնված է աշխատում վարչապետը: Ես էս տարիքիս թավշյա, ոչ բռնի հեղափոխության օրերին հավատացել ու մասնակցել եմ Ն. Փաշինյանի պայքարին, հիմա խնդրում եմ, աղերսում եմ, որպեսզի ինքը այնպես անի, որ իմ նաֆարով նորից պատսպարվենք մեր տանը, իսկ դրա համար շատ բան չենք խնդրում»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն սոցիալապես անապահով վիճակում գտնվող, հրդեհի հետ ողջ գույքն ու տունը կորցրած այս ընտանիքին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/17/1152642/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ապրիլի 16-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։18-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիմոն Երևանցու փողոցու տներից մեկում։ Հրդեհի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը: Հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները նախ պայքարել էին կրակի տարածման դեմ, ապա մեկուսացրել հրդեհը։ Պարզվել էր, որ այրվել է բազմազավակ ընտանիքի տան տանիքը, ննջասենյակը՝ ամբողջությամբ, հյուրասենյակը, որտեղ նույնպես եղել է գույք։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տանտիրուհին հայտնել էր, թե ինչ վնասներ է կրել, իսկ հարևաններն էլ խնդրում էին, որպեսզի Երևանի քաղաքապետարանն ու կենտրոնի թաղապետարանը անօգնական չթողնեն ընտանիքին։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնակամ տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկային, սակայն տունն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի և ոչ բնակելի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր