211652_close_icon
views-count680 դիտում article-date 20:27 27-04-2020

«Կռիլյա Սովետովի» դարպասապահին կտուգանեն Պուտինին և իշխանություններին քննադատելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սամարայի «Կռիլյա Սովետով» թիմի դարպասապահ Եվգենի Ֆրոլովին կտուգանեն Ռուսաստանի քաղաքական համակարգի մասին հարցազրույցի համար: «Այսօր լրատվամիջոցներում հրապարակվել է Եվգենի Ֆրոլովի հարցազրույցը: «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբը հասկանում է, հնչած տեսակետները ֆուտբոլիստի անձնական կարծիքն է, որը տվյալ դեպքում չի համընկնում ակումբի դիրքորոշման հետ: Ներկա ծանր ժամանակներում մենք պետք է միավորվենք, լուծենք ընդհանուր խնդիրն ու հաղթենք վիրուսին: Հենց դրա վրա պետք է կենտրոնացած լինեն ոչ միայն խաղացողների, այլ՝ Ռուսաստանի քաղաքացիների բոլոր մտքերը: Հարցազրույցում Եվգենի Ֆրոլովը խախտել է իր պայմանագրի կետը և վնաս պատճառել ակումբի շահերին: Ֆուտբոլիստը տուգանվելու է՝ համաձայն կարգապահական տույժերի մասին կանոնի», նշված է ակումբի հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր