211652_close_icon
views-count9066 դիտում article-date 20:24 27-04-2020

«Արմենիա» ընկերությունն իրականացնելու է Երևան-Վորոնեժ-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթրներ

«Արմենիա» ավիաընկերությունը ծրագրում է մայիսի 17-ին իրականացնել 2 չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ «Տոմսերի հերթագրման և պահանջարկը հասկանալու համար խնդրում ենք հայտը ներկայացնել [email protected] կամ [email protected] հասցեներին կամ զանգահարել 011747777 հեռախոսահամարին մինչև ապրիլի 30-ը ներառյալ: [b] Կարևոր է իմանալ[/b], որ ՀՀ-ից ՌԴ կամ Իսրայել կարող են մեկնել բացառապես տվյալ երկրի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացություն ունեցող քաղաքացիները, իսկ ՀՀ կարող են ժամանել միայն ՀՀ քաղաքացիները: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ ունեն ձեռք բերված ավիատոմսեր մարտի և ապրիլի համար, կարող են փոխարինել իրենց տոմսերը հիշյալ չվերթի տոմսերով առանց հավելյալ տուգանքի»,- գրել է Խաչատրյանը: Ավիաընկերության փոխտնօրենը նաև հայտնել է նաև, որ ավիատոմսերի վաճառքը կիրականացվի բացառապես ավիաընկերության պաշտոնական կայքում: Արտակարգ իրավիճակի երկարացման կամ պարտադիր մեկուսացման պայմանների առկայության դեպքում, չվերթը իրագործվելու է միայն ՀՀ ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելով: Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։

Նմանատիպ նյութեր