Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների ավանդական ամուր կապերի վրա։
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, որի վառ ապացույցն է երկու երկրների խորհրդարանականների միջև տեղի ունեցող անընդմեջ աշխատանքային հանդիպումները։ Միջխորհրդարանական հարթակներում մեր փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Ուրախ եմ փաստել, որ երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված են երկար տարիների խորը և կառուցողական հարաբերություններ։
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը, ուղղված Հայաստանի և Ռուսաստանի զարգացմանը կհանգեցնեն շոշափելի արդյունքների։
Սիրով շնորհավորում եմ ռուս գործընկերներիս Պառլամենտարիզմի օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ խաղաղություն և բարեկեցություն։ Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունը կշարունակի զարգանալ ի բարօրություն մեր ժողովուրդների։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Միջխորհրդարանական հարթակներում մեր փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ԱԺ փոխնախագահի շնորհավորական ուղերձը ՌԴ Պառլամենտարիզմի օրվա կապակցությամբ
2020.04.27 20:08


Twitter
Вконтакте
Одноклассники
