211652_close_icon
views-count4071 դիտում article-date 19:55 27-04-2020

Ռոնալդինյոն՝ բանտի մասին. Մտքովս անգամ չէր անցի, որ նման իրավիճակում կհայտնվեմ

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն պատմել է Պարագվայում իր կալանքի մասին: 40-ամյա բրազիլացին մարտին ձերբակալվել էր փաստաթղթեր կեղծելու կասկածանքով: Նա բանտում ավելի քան 30 օր մնալուց հետո տնային կալանքի է ենթարկվել: «Այն, որ փաստաթղթերը կեղծ են եղել, ինձ համար բացարձակ անակնկալ էր: Հենց սկզբից մենք ցանկանում էինք համագործակցել իշխանությունների հետ, որպեսզի պարզվի եղելությունը: Առաջին իսկ օրից մենք հայտնում և տրամադրում ենք բոլոր տվյալները, որոնք պահանջում են իշխանությունները: Երբ մեզ տեղափոխեցին մեկուսարան, դա լուրջ հարված էր: Մտքովս անգամ չէր անցնի, որ նման իրավիճակում կհայտնվեմ: Ամբողջ կյանքում ես ձգտել եմ հասնել առավելագույն պրոֆեսիոնալ բարձրունքների և իմ ֆուտբոլով մարդկանց երջանկություն պարգևել», ասել է Ռոնալդինյոն:

Նմանատիպ նյութեր