211652_close_icon
views-count963 դիտում article-date 18:24 27-04-2020

Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները ապրիլի 28-ից կվերսկսեն աշխատանքները

Կադաստրի կոմիտեի սպասարկման բոլոր գրասենյակները, [b]բացառությամբ «Վարդենիս» սպասարկման գրասենյակի[/b], ապրիլի 28-ից կվերսկսեն աշխատանքները։ Գրասենյակներում շարունակում ենք ընդունել միայն դիմումների հետևյալ տեսակները. ✅ Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, ✅ Իրավունքի դադարման պետական գրանցման, ✅ Անշարժ գույքի հասցեի գրանցման, ✅ Անվանափոխման վերաբերյալ գրառման կատարման, ✅ Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների առկայության մասին, ✅ Ներկայացված փաստաթղթերի հետ վերադարձի, ✅ Նոր վկայականի տրամադրման, ✅ Սխալների ուղղման, ✅ Վարույթի դադարեցման, ✅ Փաստաթղթերի պատճենների տրամադրման։ Հիշեցնում ենք, որ բացի վերոնշյալ տեսակի դիմումներից, մնացած դիմումներն առայժմ կընդունվեն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։ Այն անձանց, ովքեր ունեն փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություն, հորդորում ենք բոլոր դիմումներն անխտիր ներկայացնել www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայացված դիմումների հիման վրա կազմված բոլոր ավարտական փաստաթղթերը (բացառությամբ` պատճենների և հետ վերադարձված փաստաթղթերի) հնարավոր է ստանալ միայն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։ Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 060-474207, 060-474205:

Նմանատիպ նյութեր