211652_close_icon
views-count3553 դիտում article-date 18:10 27-04-2020

Արտաշատի բժշկական կենտրոնում ապաքինվել է կորոնավիրուսով 106 պացիենտ, որից 8-ը մանկահասակ երեխաներ են

Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն հիվանդանոցի՝ մարտի 31-ից սկսել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ընդունումը և բուժումը: Արտաշատի ԲԿ-ից հայտնում են, որ անցած 27 օրերի ընթացքում ապաքինվել և կենտրոնից դուրս են գրվել 106 պացիենտներ, որոնցից 8-ը մանկահասակ երեխաներ են, 2-ը՝ 70 տարեկանից բարձր մեծահասակներ: Պացինետներից 8-ի մոտ կորոնավիրուսային վարակը բարդացած էր թոքաբորբով, իսկ 10-ի մոտ առկա են եղել աղեստամոքսային համակարգի վիրուսային ախտահարումներ: Մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ու կյանքը թանկ է, յուրաքանչյուր պացիենտի ապաքինումը՝ կարևոր ձեռքբերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր