211652_close_icon
views-count60642 դիտում article-date 17:24 27-04-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Սողանքի հետեւանքով մոտ 200 խմ հողազանգվածը թափվել ու փակել է ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Լոռու մարզի Շահումյան գյուղի թիվ 6 փողոցում տեղի է ունեցել սողանք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտկան հաշվարկով: Պարզվել է, որ Շահումյան գյուղի 6-րդ փողոցի թիվ 8 տան ձախակողմյան սարալանջից մոտ 200 խմ հողազանգվածը մոտ 25 մետր սահել ու լցվել է ճանապարհի վրա, ինչի հետեւանքով սար բարձրացող ճանապարհը ամբողջությամբ փակվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բացի սա, կա նաեւ մոտ 200 խմ հողազանգվածի սողանքի վտանգ, ինչը սպառնում է նաեւ հարակից գտնվող չբնակեցված տանը: Դեպքի վայրում են եղել նաեւ Շահումյանի գյուղապետն ու գյուղապետարանի աշխատակիցները: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր