211652_close_icon
views-count613 դիտում article-date 14:23 27-04-2020

Մեզ ասում էին, որ ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթին չենք կարող նույնիսկ դիտորդ լինել, սակայն այսօր պարզվեց՝ «Իմ քայլ»-ի ավագանու անդամներից երկուսը հանձնաժողովի անդամ են. Անի Խաչատրյան. Tert.am

Մի քանի օր առաջ զանգահարեցի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի հասկանամ երբ է անցկացվելու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթը, որ ժամին և որտեղ, սակայն պատասխանեցին, որ մենք մրցույթին ներկա լինել չենք կարող: Այս մասին այսօր [url=https://www.tert.am/am/news/2020/04/27/khachatryan/3273776?fbclid=IwAR1rKFRp4kr7WWnhKxznLoBjorx8qGbzVHWu6CvDgKiKNHTqjbbzsiGaAgk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: «Մենք այսօր մասնակցել ենք մրցույթին, առաջին փուլն ավարտվել է, երկրորդ փուլը 50 րոպեից կսկսվի: Սակայն մեզ համար անակնկալ էր, երբ եկանք, տեսանք, որ հանձնաժողովի կազմում երկուսը «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներն էին՝ քաղաքապետի որոշմամբ: Մեզ նախորդ օրն ասել էին, որ հանձնաժողովը պետք է որոշի՝ մենք կարո՞ղ ենք մասնակցել որպես դիտորդ, թե՞ ոչ, բայց այնինչ, իշխող ուժից երկուսը անդամ հանձնաժողովի անդամ են: Ինչպե՞ս եք պատկերացնում՝ մի ուժի ավագանու անդամը որոշի, թե մյուս խմբակցությունը կարո՞ղ է մրցույթին ներկա լինել, թե ոչ: Չի կարող այդպես լինել»,-ասաց նա: Խաչատրյանը նշեց, որ «Լույս» խմբակցությունից այս պահին բոլորը մրցույթում որպես դիտորդ են: Նա նաև նշեց, որ իրենց համար անակնկալ էր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի այն որոշումը, թե ավագանու անդամը նույնիսկ կարող է հանձնաժողովի կազմում լինել: «Մեզ ասում էին՝ նույնիսկ որպես դիտորդ չեք կարող մասնակցել: Իսկ այսօր քաղաքապետը հանձնաժողովի անդամ է ընտրել միայն իշխող խմբակցության անդամներին, ո՛չ ԲՀԿ-ից, ո՛չ «Լույս»-ից անդամներ չկան»: Աբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/27/khachatryan/3273776?fbclid=IwAR1rKFRp4kr7WWnhKxznLoBjorx8qGbzVHWu6CvDgKiKNHTqjbbzsiGaAgk]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր