211652_close_icon
views-count6142 դիտում article-date 14:20 27-04-2020

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրում են 20 միլիոն դոլար կաշառք տալու մեջ. ակնհայտ է՝ մեղադրանքն առաջադրվել է ենթադրությունների հիման վրա. փաստաբան. Tert.am

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրում են 20 միլիոն դոլար կաշառք տալու մեջ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/04/27/arustamyan/3273769?fbclid=IwAR1vQNKuXEnfUWY-kW8C2bcIq6jXCS52gziPgvfpckSpWqCSQaZpG7kVz5c]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը՝ ընդգծելով, թե մեղադրանքի համար ի սպառ բացակայում են փաստական և իրավական հիմքերը, և ակնհայտ է՝ այն առաջադրվել է ենթադրությունների հիման վրա: «Առուստամյանը դեռ 2009-2011թթ.-ին փոխառության պայմանագրով տոկոսով գումար է տվել երկու անձի՝ տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով: Պայմանագրերն առկա են, դրանց գործողության ժամկետները երկու անգամ երկարացվել են: Այդ պայմանագրերը մինչ օրս ունեն իրավական արժեք, իրավական ուժ և գործում են: Հիմա Առուստամյանին մեղադրում են, որ ինքը տարիների ընթացքում իր գումարը չի ստացել, ուրեմն՝ կաշառք է տվել, այնինչ՝ տարիների ընթացքոմ պայմանագրերի ժամկետները երկարացվել են, և նա սպասում է այդ գումարին: Խոսքը մոտավորապես 20 միլիոն դոլարի մասին է»,-ասաց փաստաբանը: Վերջինս չմեկնաբանեց մամուլում շրջանառվող լուրերը, թե Առուստամյանի ձերբակալությունը կապվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ՝ նշելով, թե մեկնաբանելու դեպքում կխախտի նախաքննության գաղտնիքը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/27/arustamyan/3273769?fbclid=IwAR1vQNKuXEnfUWY-kW8C2bcIq6jXCS52gziPgvfpckSpWqCSQaZpG7kVz5c]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր