211652_close_icon
views-count968 դիտում article-date 13:51 27-04-2020

ՀԾԿՀ-ն ներկայացրել է 2019 թվականի գործունեության հաշվետվությունը

Համաձայն «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 14-րդ հոդվածի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացնում է մինչև սույն թվականի մայիսի 1-ը մամուլում հրապարակման ենթակա՝ Հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը։ Ինչպես հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, առանձին բաժիններով ներկայացված է տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության շրջանակում իրավական ոլորտի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման, գնումների գործարքների մոնիթորինգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի, հանձնաժողովի գործունեության հրապարակայնության, միջազգային համագործակցության ուղղություններով իրականացված աշխատանքների, ինչպես նաև հանձնաժողովի կողմից 2019 թվականի ընթացքում ապահովված բյուջետային մուտքերի վերաբերյալ: Հաշվետվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ [url=http://psrc.am/images/News/2020/23.04.20/143.1.pdf]հղմամբ[/url]։

Նմանատիպ նյութեր