211652_close_icon
views-count6832 դիտում article-date 11:46 27-04-2020

Կորոնավիրուսից մահացած պացիենտը 80 տարեկան էր, ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել է. «Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1808 դեպք, որոնցից 848-ն` առողջացած, 29-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 18547 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 62 նոր դեպք և 15 առողջացածներ։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր