211652_close_icon
views-count8179 դիտում article-date 09:47 27-04-2020

Հաջորդ տարի Ապրիլի 24-ի ֆիզիկական երթի ժամանակ այս տարվա փորձը կօգտագործվի. վարչապետ

Այս տարվա ապրիլի 24-ի մեր միջոցառումները, իմ կարծիքով, 100 տոկոս անթերի չէին, թեեւ ապրիլի 24-ի երեկոյան միջոցառումը շատ մոտ էր անթերիին: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ապրիլի 24-ի միջոցառումներին եւ դրանց խորհրդից: «Մենք նաեւ քննարկում էինք, որ հաջորդ տարիներին, այն դեպքում, երբ Ծիծեռնակաբերդի ավանդական երթը տեղի կունենա, մենք այս տարվա վիրտուալ երթի բաղադրիչները եթե չօգտագործենք հաջորդ տարի, ապրիլի 24-ի նշաձողը կարող է իջնել: Մենք հիմա նաեւ հաջորդ տարվա մասին ենք մտածում: Հույս ունենք, որ մյուս տարի կորոնավիրուսը չի լինի, եւ մենք բոլորս նախկինի նման հարյուր-հազարներով ֆիզիկական երթով կբարձրանանք Ծիծեռնակաբերդ, բայց այս տարվա փորձը կօգտագործվի, որպեսզի միջոցառումները ամեն տարվա հետ լինեն ավելի ու ավելի տպավորիչ»,-ընդգծեց վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր