211652_close_icon
views-count3629 դիտում article-date 23:20 26-04-2020

Իտալիայի որոշ ձեռնարկություններ մայիսի 4-ին կսկսեն աշխատել, դպրոցները փակ կլինեն մինչև սեպտեմբեր

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ մտադիր է վերսկել երկրի արդյունաբերության զգալի մասին աշխատանքը: «Մենք դեռ չենք կարող տեղաշարժի ամբողջ ազատությունը վերականգնել, սակայն քննարկում ենք ներկայիս՝ ավելի խիստ սահմանափակումները թուլացնելու հարցը: Մենք ավելի ազատ տեղաշարժ կապահովենք, միևնույն ժամանակ պահպանելով վիրուսի կանխարգելման բոլոր երաշխիքները», ասել է Կոնտեն: Բացի այդ, իտալական իշխանությունները առանձին քննարկում են ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների հարցը՝ հատկապես արտահանմամբ զբաղվող: Հաջորդ շաբաթ նրանք ՏԻՄ ղեկավարություններից թույլատվություն կարող են ստանալ՝ աշխատանքները վերսկսելու համար: Մայիսի 4-ից կվերսկվեն անհատական մարզումները, սակայն խմբերով մարզիկները կկարողանան պարապել մայիսի 18-ից ոչ վաղ: Սպասվում է, որ հանդիսականները ստադիոններ կվերադառնան մինչև 2021թ. հունվարը:

Նմանատիպ նյութեր