211652_close_icon
views-count739 դիտում article-date 17:19 26-04-2020

Իտալիայում մայիսի 4-ից կթույլատրվեն անհատական մարզումները

Իտալիայի կառավարությունը մայիսի 4-ից կթույլատրի անհատական մարզումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Repubblica-ը: Կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող երկարաձգել կարանտինը, սակայն սահմանափակումները դեռևս վերջնականապես չեն հանվելու: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ի կազմակերպիչները մտադիր են առաջնությանը մասնակից թիմերին թույլատրել վերսկսել մարզումները առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ Սերիա Ա-ն կսկսվի մայիսի վերջին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:

Նմանատիպ նյութեր