211652_close_icon
views-count11766 դիտում article-date 19:13 25-04-2020

Արմեն Բեգոյան. Չեմ պատրաստվում քաղաքապետի կնոջ ցանկությունը կատարել և հեռանալ պաշտոնից. Tert.am

Եթե ղեկավարը չի ուզում ինձ տեսնել այդ պաշտոնում, ճիշտ կլինի, որ հեռանամ, բայց իմ այս պայքարը նրա համար է, որ ցույց տամ, թե ինչ է կատարվում քաղաքապետարանում, իսկ թե ինչ է կատարվում, աներևակայելի է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/04/25/begoyan/3272911?fbclid=IwAR0tVQI9xT-2dHuPDOOJ9F6ok-Xp6x8Ca5NU-GN1vxApk30HDXTYHzzD_XM]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կնոջ այն որոշման մասին, որ ինքը պետք է հեռանա պաշտոնից: Ըստ Բեգոյանի՝ քաղաքապետի կնոջ այդ պահանջը կապ չունի ՀՈԱԿ-ի աշխատանքի հետ, քանի որ միշտ դրական կարծիքներ ու արձագանքներ են ստանում, այդ թվում նաև՝ քաղաքապետից: «Մնացածն արդեն ենթադրում է, որ քաղաքապետի կնոջ սկսածն ընդամենը անձնական դաշտում կատարվելիք գործընթաց է: Ես չեմ ուզում իջնել այդ դաշտ: Բոլորս էլ գիտենք, որ քաղաքապետի կինը քաղաքապետարանում չունի իրավասություն մարդուն աշխատանքից հեռացնելու կամ ընդունելու»: Նա ներկայացրեց, որ քաղաքապետի կողմից ճանաչվել է որպես ամենալավ աշխատող և իր կատարած աշխատանքները գնահատվել են տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, այսինքն՝ ըստ նրա՝ քաղաքապետը և ՀՈԱԿ-ի աշխատանքը բացարձակ կապ չունեն ստեղծված իրավիճակի և խնդիրների հետ: Հարցին, թե արդյոք քաղաքապետի կնոջ հետ հանդիպում և քննարկում տեղի է ունեցել և ինչ բովանդակությամբ, Բեգոյանը պատասխանեց. «Շատ վատ կերպ: Որևէ քննարկում չի եղել, պարզապես ասել է, որ պետք է աշխատանքից ազատման դիմում գրեմ: Պատճառներ չի շեշտել, ընդամենը մեկ պատճառ է ներկայացրել, որը ծիծաղելի է, և չեմ ուզում անդրադառնալ»: Հարցին, թե արդյոք նախկինում Բեգոյանը ճանաչել է քաղաքապետի կնոջը, նա պատասխանեց՝ ոչ, նույնիսկ խոսակցություններ են պտտվում, որ քաղաքապետի կինն է նրան աշխատանքի տեղավորել, սակայն նա հերքեց՝ ասելով, որ լրատվամիջոցներում քննարկվող թեման իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքով՝ քաղաքապետի կնոջը ճանաչել է քաղաքապետարանում աշխատանքի ընդունվելուց հետո: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/04/25/begoyan/3272911?fbclid=IwAR0tVQI9xT-2dHuPDOOJ9F6ok-Xp6x8Ca5NU-GN1vxApk30HDXTYHzzD_XM]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր