211652_close_icon
views-count21920 դիտում article-date 14:07 25-04-2020

Վարչապետը չի՞ տեսնում, թե՞ սխալ են զեկուցում, որ Երևանը սիրող ու աշխատող մարդուն «կարգին» Հայկոն կնոջ խորհրդով ուզում է հեռացնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինի աղբավայր Արաբկիրում: Համաճարակի օջախ հանդիսացող տարածքի վրա անթաքույց աչք են փակում: Իսկ աղբակույտերը ժամ առ ժամ սնկի պես ավելանում են: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի օգնությամբ, Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի տարածքից մի քանի բեռնատար տարիներով կուտակված կենցաղային աղբ է հեռացրել: Ի դեպ, աղբանոցի վերածված տարածքին մոտ ոչ միայն բնակելի շենքեր են, այլև գործում է մեծ առևտրի կենտրոն, որտեղից էլ աղբը հավաքվում է տեղանքում: Նշենք, որ տարածքի մաքրման պատասխանատուն առևտրի կենտրոնն է: Սակայն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանի որոշմամբ նման շատ տարածքներ են բարեկարգվել՝ չլինելով ՀՈԱԿ-ի գործառույթների տիրույթում: Արդյունքում՝ ոչ միայն վերադարձվել են մայրաքաղաքի կանաչ տարածքներն ու թթվածինը, այլև բարեկարգմամբ հնարավորություն է ստեղծվել երբեմնի անխնամ վայրերում նոր կանաչապատ և ծաղկած տարածքներ ունենալու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր