211652_close_icon
views-count723 դիտում article-date 12:42 25-04-2020

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 24-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.59%-ով և կազմել 17.18 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 5.01%-ով և կազմել 21.44 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նմանատիպ նյութեր