211652_close_icon
views-count8968 դիտում article-date 11:09 25-04-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 81, մահվան՝ 1 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 1677 է, մահվան դեպքերինը՝ 28

Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1677-ի, մահացել է ևս 1 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 28 է: Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 803 փաստացի բուժվողներինը՝ 846: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 17342 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր