211652_close_icon
views-count3495 դիտում article-date 10:19 25-04-2020

Արցախում շինարարություն չի ընթանում միայն այն օբյեկտներում, որտեղ կորոնավիրուսի պատճառով աշխատուժի խնդիր է առաջացել

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանխատեսումներով, չնայած նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ շինարարության ոլորտի վրա թողած որոշակի ազդեցությանը, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ մի շարք շինարարական օբյեկտներում շինարարություն է ընթանում: -Ելնելով անվտանգության կանոններից, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում աշխատանքներն ընթանում են բացօթյա պայմաններում, իսկ ներքին հարդարման աշխատանքների կատարման ժամանակ պահպանվում է սոցիալական հեռավորությունը: -Ստեփանակերտի ամենամեծ շինհարթակի՝ Թումանյան փողոցում կառուցվող 13 մասնաշենքից բաղկացած 187 բնակարանով նոր թաղամասի շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ներդրումային ծրագրի: -Թումանյան փողոցում շարունակվում է նաև «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի, բարերարի միջոցներով կառուցվող 10 հարկանի և ՊԲ միջոցներով կառուցվող 5 հարկանի բազմաբնակարան շենքերի շինարարությունը: -Վերանորոգվում, փոսալցվում և ասֆալտապատվում են համայնքային ու հանրապետական նշանակության ճանապարհները: -Այս պահին շինարարություն չի ընթանում այն օբյեկտներում, որտեղ կորոնավիրուսի պատճառով աշխատուժի խնդիր է առաջացել (քանի որ վարպետների մեծ մասը ՀՀ-ից են):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր