211652_close_icon
views-count4953 դիտում article-date 10:04 25-04-2020

Երգից գոյացած ողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամին․ Թողարկվել է Թանգյանի և Փաշինյանի համատեղ երգը

Սերժ Թանգյանը հրապարակել է «Հայաստանը» երգի տեսահոլովակը, որի տեքստի հեղինակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: «Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում, Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին: Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի երգ, որը կամփոփեր մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Բարի՜ վայելում: Երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Հայաստանում գործող «Իմ քայլը» հիմնադրամին: Հիմնադրամը հրաշալի բարեգործական կազմակերպություն է, որը Հայաստանում ձեռնարկել է բազմաթիվ բովանդակալից նախաձեռնություններ՝ ուղղված հանրային առողջությանը, կրթությանն ու մշակույթին, սոցիալական բարեկեցությանը, բնապահպանությանը՝ միաժամանակ արձագանքելով նաև այլ ոլորտներում հրատապ խնդիրներին, այդ թվում՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին: COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությունները այս պահի դրությամբ ներառում են պարենային և պաշտպանական միջոցների փաթեթների տրամարդում Հայաստանի տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին, կենսական բժշկական պարագաների (դիմանկներ, ձեռնոցներ, մեկուսիչ արտահագուստ և այլ անհատական պաշտպանության միջոցներ) ձեռքբերում բժշկական և այլ առաջին օգնության խմբերի համար, համակարգիչների և պլանշետների ձեռքբերում և բաշխում մարզերի ամենախոցելի ընտանիքների դպրոցականներին՝ ապահովելով հասանելիություն հեռեվար կրթությանը: «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ - https://mystep.foundation/hy/donate/ Music by Serj Tankian Lyrics by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Երաժշտություն - Սերժ Թանգեան Բառերը - Նիկոլ Փաշինյան #hayastane #nikolpashinyan #serjtankian #mystepfoundation #charity #COVID19 #armenia #hayastan [b]Սերժ Թանկյանի ֆեյսբուքյան էջ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր