211652_close_icon
views-count932 դիտում article-date 09:54 25-04-2020

Վայոց Ձորում եւ Սյունիքում մերկասառույց է. 6 մարզերում ձյուն է գալիս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: Վայոց ձորի մարզի «Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում և Շիրակի մարզում տեղում է ձյուն:

Նմանատիպ նյութեր